Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ա. Լուկաշենկոյին
13/04/2011 19:33

Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ա. Լուկաշենկոյին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` հեռագրում ասված է. «Մեծարգո Ալեքսանդր Գրիգորիի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Բելառուսի եղբայրական ժողովրդին Մինսկի «Օկտյաբրսկայա» մետրոպոլիտենում տեղի ունեցած չարամետ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը անմեղ զոհերի պատճառ է դարձել:

Այս համաժողովրդական վշտի պահին մենք ձեզ հետ կիսում ենք ծանր կորստի ցավը, հոգու արիություն և տոկունություն մաղթում զոհվածների հարազատներին ու մերձավորներին»:
 

Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ա. Լուկաշենկոյին