.jpg)
13/04/2011 09:34
Ֆուկուսիմայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի հյուսիս-արևելքում այսօր 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմայում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի սպասարկող ընկերություն ՏԵՐՍՈ-ից հայտնել են, որ համալիրը շարունակում է գործել, կայանից մարդկանց տարհանում տեղի չի ունեցել: