.jpg)
ՀԱԿ հանրահավաքը Բաղրամյան պողոտայու՞մ
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին հանրահավաքում հնչած այն մտքին, թե հանրահավաքի մասնակիցներով կարելի է շարժվել դեպի Բաղրամյան պողոտա, ասաց, որ դա կարող է լինել Լևոն Տեր-Պետրոսյանի հիշատակած քաղաքացիական անհնազանդության դրսևորումներից մեկը:
«Դա կարող է լինել Բաղրամյան պողոտա հանրահավաքի տեղափոխումը և պետական իշխանության մարմինների պիկետավորումը»,- ասաց նա:
Լ. Զուրաբյանը կարծում է, որ անհնազանդության այլ մեթոդներ կարող են լինել նաև հարկերի վճարումից հրաժարվելը, նստացույցերը, որոնք, սակայն, պետք է քննարկել դեռ: