Լիպպի. «Կցանկանայի մարզել «Չելսին»
13/04/2011 20:03

Լիպպի. «Կցանկանայի մարզել «Չելսին»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին լրագրողների հետ զրույցում նշել է, որ կցանկանար գլխավորել լոնդոնյան «Չելսին»:

«Կուզեի աշխատել «Չելսիի» հետ: Անգլիական Պրեմիեր լիգան շատ է գրավում ինձ,- ասել է Լիպպին «Radio Mana Mana»-ին տված հարցազրույցում:- Կարոտել եմ մարզչական գործունեությանը, և դա նորմալ է: Անկասկած, ես նաև անհաջող շրջաններ եմ ունեցել, սակայն դա ինձ չի ստիպի դուրս գալ ասպարեզից: Հիանալի հասկանում եմ, որ հնարավոր չէ միշտ հաղթել: «Չելսին» գլխավորելը վատ տարբերակ չէ, բայց ես կցանկանայի աշխատել նաև որևէ հավաքականում»:

Լիպպի. «Կցանկանայի մարզել «Չելսին»