Մանչինի. «Բալոտելլին պետք է հերոս դառնա»
13/04/2011 20:05

Մանչինի. «Բալոտելլին պետք է հերոս դառնա»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում մեծ հույսեր է կապում Մարիո Բալոտելլիի հետ, ով վերջերս, ի դեպ, ավելի շատ խոսում է, քան խաղում:

«Ժամանակն է, որ նա ավելի պատասխանատու դառնա,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «The Telegraph»-ը:- Նա դեռ աչքի ընկնելու հնարավորություն կունենա: Առաջնությունում մնացել է 6 հանդիպում, առջևում գավաթային կիսաեզրափակիչն ու հնարավոր եզրափակիչն են: Հույս ունեմ, որ կկարողանա կարևոր գոլեր խփել: Իսկ առաջիկա շաբաթ օրը նա պետք է հերոս դառնա: Մեզ համար այս եզրափակչում խաղալը շատ կարևոր է»:
 

Մանչինի. «Բալոտելլին պետք է հերոս դառնա»