Գործարարներին ներկայացվեցին հարկային բարեփոխումները
13/04/2011 17:31

Գործարարներին ներկայացվեցին հարկային բարեփոխումները

Այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարությունների համատեղ նիստում քննարկվեցին հարկային և մաքսային բերափոխումների շրջանակներում ՊԵԿ-ի կողմից վերջին 6 ամիսներին իրականացված միջոցառումներն ու առկա խնդիրները:

«Եվրոպական մոդել է, մեզ մոտ` դեռևս չկիրառված: Շատ համարձակ քայլի ենք գնում: Եթե համագործակցենք կողք-կողքի պետական մարմինների հետ, մրցակցության հավասար դաշտ կունենանք և ստվերայնությունը կկրճատվի»,- նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը` միաժամանակ նկատելով, որ նորը դժվար է ընկալվում:

ՊԵԿ փոխանախագահ Արմեն Ալավերդյանի կարծիքով, գործարար համայնքը պետք է հստակ առաջարկներ ներկայացնի վարչարարության բարելավման վերաբերյալ, և այդ դեպքում ԱԺ-ն և կառավարությունն ավելի արագ կարձագանքեն և կընդունեն:

Ա. Ալավերդյանը ներկայացրեց հարկային փոփոխությունները. «Պետռեգիստրում արդեն գործում է ձեեռնարկությունների գրանցման մեկ պատուհանի սկզբունքը, իսկ ձեռնարկությունների լուծարման դեպքում, եթե պարտավորություն չունի, 20 օրում լուծարվում է: ՊԵԿ-ից պետռեգիստր են տեղափոխվել հարկ վճարողների համարների հետ կապված հարցերը»:

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ հաշվետվությունների քանակն է կրճատվել` ֆինանսական 2 ամենածանր հաշվետվությունները հարկային մարմիններ չեն ներկայացվելու, բացվում է կայք և տնտեսվարող սուբյեկտն իր ֆինանսական հաշվետվությունը պետք է տեղակայի միայն այդտեղ: Դուրս են գալիս բնապահպանական տարեկան հաշվետվությունները, էներգետիկ կազմակերպությունների կողմից ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվությունները:

Հաշվետվությունները պետք է ներկայացվեն միասնական մեկ ժամկետով` մինչև ամսի 20-ը: Սոցվճարների ամսական հարկերը դարձել են եռմասյակային, շահութհարկի տարեկան 12 անգամ մուծվող կանխավճարները դարձել են 4 անգամ` եռամսայկը մեկ, և եթե նախկինում մուծվում էր 75 %-ը, այժմ 8 %-ով էժանացել է` 67 %:

«Հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրս գրումը հեղափոխական է»,- նշեց Ա. Ալավերդյանը` պարզաբանելով, որ այժմ հաշիվ ապրանքագիրը կարելի է էլեկտրոնային եղանակով դուրս գրել: Ընդ որում, այն սուբյեկտը, որն էլեկգտրոնային ձևով է ներկայացնում տեղեկությունները, այլևս մատյան չի վարում և ստուգողը չի կարող գալ ու պահանջել, որ հաշիվմատյանը ներկայացնեն ստուգման:
 

Գործարարներին ներկայացվեցին հարկային բարեփոխումները