Անակնկալ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից
13/04/2011 18:11

Անակնկալ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» և «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթների շրջանակներում տրամադրվող գերարագ ինտերնետի ծավալները կրկնապատկվել են: Նախկին 5ԳԲ-ի փոխարեն, որում հաշվարկվում էր թե’ ներբեռնվող և թե’ վերբեռնվող տվյալների ծավալը, այժմ տրամադրվում է առանձին 5ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման և 5ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության լրատվության վարչության փոխանցմամբ` «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները նախկին 10ԳԲ-ի փոխարեն ստանում են առանձին 10ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման և 10ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել 105 սպասարկման կենտրոններից որևէ մեկը:
 

Անակնկալ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից