Ծանրամարտի աշխարհի 2014 թ. առաջնությունը կարող է կայանալ Կազանում
13/04/2011 19:59

Ծանրամարտի աշխարհի 2014 թ. առաջնությունը կարող է կայանալ Կազանում

Ծանրամարտի աշխարհի 2014 թ. առաջնությունը կարող է անցկացվել Կազանում: Այս մասին, ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հայտարարել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Ուրսոն:

«Հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի,- ասել է Ուրսոն:- Ես առաջինը կլինեմ, ով կպաշտպանի այդ գաղափարը: Անցյալ տարի եղել եմ Կազանում և տպավորված եմ, թե մարզական ինչպիսի ռեսուրսներ ունի այդ քաղաքը: Կարելի է ասել` բոլոր պայմանները կան` ցանկացած մարզաձևի ցանկացած մրցաշար կազմակերպելու համար: 2013 թ. Կազանում կանցկացվի Ունիվերսիադան, իսկ դրանից հետո հնարավոր կլինի վստահորեն ասել, որ այդ քաղաքը պատրաստ է ամեն ինչի»:

Հիշեցնենք, որ այս օրերին Կազանում ընթացքի մեջ է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:
 

Ծանրամարտի աշխարհի 2014 թ. առաջնությունը կարող է կայանալ Կազանում