Տիգրան Քոթանջյանն առաջատարներին զիջում է կես միավորով
15/04/2011 14:33

Տիգրան Քոթանջյանն առաջատարներին զիջում է կես միավորով

Դուբայում ընթացող միջազգային շախմատային օփենի 5-րդ տուրում Աշոտ Անաստասյանը, ցավոք, զիջեց Միրոշնիչենկոյին և նահանջեց մրցաշարային աղյուսակում: Փոխարենն այս անգամ հաջողության հասավ Տիգրան Քոթանջյանը: Սուրենդրանի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ նա իր միավորների քանակը հասցրեց 4-ի և այժմ զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը: Ի դեպ, նրա արդյունքն առայժմ լավագույնն է 11 հայ շախմատիստների շարքում:

Ստորև ներկայացնում ենք 5-րդ տուրում հայ շախմատիստների մասնակցությամբ կայացած բոլոր պարտիաների արդյունքները և նրանց դիրքերը մրցաշարային աղյուսակում:

5-րդ տուր

Սուրենդրան-Քոթանջյան 0:1
Միրոշնիչենկո-Անաստասյան 1:0
Կարլսոն-Զ. Անդրիասյան 1/2
Դ. Գ. Պետրոսյան-Կուզուբով 1/2
Շնայդեր-Տեր-Սահակյան 1:0
Արտ. Մինասյան-Մանսուր 1/2
Արելանո-Հակոբյան 0:1
Հ. Հայրապետյան-Պանցուլայա 0:1
Դ. Հարությունյան-Զոզուլիա 1:0
Կ. Հ. Գրիգորյան-Գիդե 1:0
Օմար-Գ. Հարությունյան 0:1

Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո

1. Սաշիկիրան 4,5
2. Նեգի 4,5
3. Մճեդլիշվիլի 4,5
18. Քոթանջյան 4
21. Պետրոսյան Դ. Գ. 3,5
25. Անդրիասյան Զ. 3,5
27. Գրիգորյան Կ. Հ. 3,5
32. Հակոբյան 3,5
36. Մինասյան Արտ. 3,5
38. Անաստասյան 3,5
39. Հարությունյան Դ. 3,5
63. Տեր-Սահակյան 3
66. Հարությունյան Գ. 3
78. Հայրապետյան Հ. 2,5
Ընդամենը` 167 մասնակից

Տիգրան Քոթանջյանն առաջատարներին զիջում է կես միավորով