Էդգար Գևորգյանի անհաջող ելույթը
16/04/2011 13:03

Էդգար Գևորգյանի անհաջող ելույթը

Կազանում ընթացող Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում անհաջող հանդես եկավ մինչև 85 կգ քաշային կարգում ներկայացված Էդգար Գևորգյանը: Հայ ծանրորդը պոկում վարժությունում արձանագրեց 165 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում բավարարվեց 185 կգ-ով և երկամարտի 350 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը:

Ավելացնենք, որ այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ` Գևորգ Պողոսյանը (94 կգ) և Արթուր Բաբայանը (105 կգ):
 

Էդգար Գևորգյանի անհաջող ելույթը