Բեյլը` Անգլիայի տարվա ֆուտբոլիստ
18/04/2011 13:45

Բեյլը` Անգլիայի տարվա ֆուտբոլիստ

«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարետ Բեյլը Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն խաղացող: Իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչումը բաժին է հասել «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրին:

Հեղինակավոր անհատական մրցանակի համար պայքարում 21-ամյա Բեյլը շրջանցել է Չարլի Ադամին, Սքոթ Պարկերին, Ռաֆայել վան դեր Վարտին և Նեմանյա Վիդիչին: Մրցանակային եռյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթիի» ավագ Կառլոս Տևեսը և «Արսենալի» առաջատար Սամիր Նասրին:
 

Բեյլը` Անգլիայի տարվա ֆուտբոլիստ