Դարչինյան. «Ես պարզապես կոչնչացնեմ Պերեսին»
21/04/2011 12:29

Դարչինյան. «Ես պարզապես կոչնչացնեմ Պերեսին»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի քաշային երկու կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, ով ապրիլի 23-ին պետք է մենամարտի Յոննի Պերեսի հետ, հայտարարել է, որ առաջիկա մարտում որևէ դժվարություն չի կանխատեսում:

«Հիմա իմ մրցակիցը Յոննի Պերեսն է, բայց դա ոչնչով չի փոխում իմ մոտեցումը: Դուրս կգամ ռինգ և պարզապես կոչնչացնեմ Պերեսին: Երբ փոխեցի քաշային կարգս, բոլորն ասում էին, որ առաջվա պես ուժեղ չեմ: Պերեսի նկատմամբ հաղթանակից հետո նրանք կհասկանան, թե որքան հիմար մտքեր են դրանք»,- Վախթանգ Դարչինյանի խոսքերը մեջբերել է «Sportinglife»-ը:
 

Դարչինյան. «Ես պարզապես կոչնչացնեմ Պերեսին»