Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները և ֆուտբոլիստները
21/04/2011 09:20

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները և ֆուտբոլիստները

Forbes հեղինակավոր պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների և ֆուտբոլիստների վարկանիշային ցանկը:

Արդեն յոթերորդ տարին շարունակ ամենաթանկ ակումբ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդը»: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ` ակումբը գնահատվում է 1,86 մլրդ դոլար: Երկրորդ տեղում «Ռեալն» է (1,4 մլրդ դոլար), երրորդում` «Բարսելոնը» (975 մլն դոլար):

Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ է հերթական անգամ ճանաչվել «Լոս-Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը: Անցած տարի նա վաստակել է 40 մլն դոլար: Երկրորդ տեղում «Ռեալից»  Քրիշտիանու Ռոնալդուն է (38 մլն դոլար), իսկ երրորդ տեղում «Բարսելոնի» արգենտինացի կիսապաշտպան Լիոնել Մեսսին (32 մլն դոլար):
 

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները և ֆուտբոլիստները