21/04/2011 11:26
Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Ողջունելով հյուրին` Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու ծրագրերը:
Ինչպես հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաև Ուկրաինայում հայ համայնքի և Հայաստանի Հանրապետությունում ուկրաինական համայնքի հիմնախնդիրները: Մասնավորապես հարց բարձրացվեց «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» շրջանակներում Ուկրաինայում պահպանվող լեզուների շարքում հայոց լեզուն ընդգրկելու մասին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ աշխատանքներ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի հայ համայնքի օրեր կազմակերպելու մասին: