.jpg)
21/04/2011 13:40
Սերխիո Ռամոսը վնասել է գավաթը
Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթանակը նշելիս Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վնասել է գավաթը` ավտոբուսի երկրորդ հարկից այն գցելով անվադողի տակ: Այս մասին հայտնում է «Yahoo.Sports»-ը: Վարորդը հասցրել է կողմնորոշվել և կանգնեցնել ավտոբուսը: Գավաթը, որը նկատելիորեն վնասվել է, այլևս չի ներկայացվել հանրությանը: