.jpg)
22/04/2011 16:37
Սերգեյ Կասպարովը` Ֆագերնեսի մրցաշարում
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Նորվեգիայի Ֆագերնես քաղաքում անցկացվող օփենում 6 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և բաժանում է 3-7-րդ տեղերը: Կասպարովն առաջատարներից` գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա) և Լարս Կառլսոնից (Շվեդիա) հետ է մնում միայն կես միավորով: Այս մասին հայտնում է armchess.am-ը: