Ինյեստան չի խաղա «Ռեալի» դեմ
27/04/2011 10:17

Ինյեստան չի խաղա «Ռեալի» դեմ

Կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ կիսապաշտպան Անդրես Ինյեստան այսօր չի կարողանա մասնակցել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ»-«Բարսելոն» հանդիպմանը: Մադրիդում նա միայն 10 րոպե մարզվեց, իսկ այնուհետև վերադարձավ հանդերձարան: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:

Գվարդիոլան հույս ունի, որ Ինյեստան մոտ ժամանակներս շարք կվերադառնա և կօգնի իր թիմակիցներին մայիսի 3-ին տեղի ունենալիք պատասխան խաղում:
 

Ինյեստան չի խաղա «Ռեալի» դեմ