Սեռերի հավասար հնարավորություններ` օրենքով. Մինասյանի առաջարկն է
03/05/2011 20:32

Սեռերի հավասար հնարավորություններ` օրենքով. Մինասյանի առաջարկն է

«Եթե խորքային եք ուզում հարցը քննել, պետք է օրենքով պատասխանատվություն սահմանել գենդերային 30 տոկոսի հավասարությունը չպահպանելու դեպքում: Առնվազն դրամական տուգանք այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք չեն պահպանում դա»,- այսօր «ՀՀ ընտրական օրենսգիրքը` որպես օրենսդիր իշխանությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում գենդերային հավասարակշռության հասնելու գործիք» թեմայով հրավիրած կլոր սեղան-քննարկման ժամանակ իր տեսակետը հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով`պատասխանատվության ենթարկելու իր առաջարկը արդյունավետ մեխանիզմ է:

Նա առաջարկեց մոռանալ նաև «կին» և «տղամարդ» արտահայտությունները, քանի որ դրանով կոնֆլիկտ է ստեղծվում:

«Ես կրածում եմ, որ խնդիրների մի այլ շարք վերաբերում է հասարակության մեջ «գենդեր» հասացողության ընկալմանը: Գենդերը ո’չ կնոջ իրավունքն է, ո’չ էլ տղամարդու. այն սեռերի հավասար հնարավորություների մասին է: Պետք է պահանջել, որ ընտրական օրենսդրության հետ միասին օրենք ընդունվի սեռերի հավասար հնարավորությունների մասին»,- իր երկրորդ առաջարկն արեց Ա. Մինասյանը:

ԱԺ պատգամավորը համոզմունք հայտնեց, որ սեռերի հավասար հնարավորությունների մասին օրենքի ստեղծումը կլինի «լավագույն լուծումն ու քաղաքական կամքի առարկայական դրսևորումը գործող իշխանություների կողմից»:
 

Սեռերի հավասար հնարավորություններ` օրենքով. Մինասյանի առաջարկն է