«Արսենալը» մտադիր է բաժանվել Արշավինից
03/05/2011 18:50

«Արսենալը» մտադիր է բաժանվել Արշավինից

Միջմրցաշրջանային հատվածում Լոնդոնի «Արսենալը» պատրաստվում է բաժանվել Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինից: Նա կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում: Ըստ «Goal»-ի տեղեկությունների` «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիասթափված է ռուս ֆուտբոլիստի ելույթներից և պատրաստ է նրան հանել տրանսֆերի:

Ավելացնենք, որ Արշավինի պոտենցիալ փոխարինողների թվում են Դոնեցկի «Շախտյորի» և կատալոնյան «Բարսելոնի» ֆուտբոլիստներ Վիլլիանն ու Բոյան Կրկիչը:
 

«Արսենալը» մտադիր է բաժանվել Արշավինից