Aysor-ն` այսօր
03/05/2011 21:21

Aysor-ն` այսօր

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԻՇԵԼԻՆ ԿԱԼՄԻ-ՌԵՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԱՍՈՒԼԻՍ Է ՏՎԵԼ, որի ժամանակ Ս. Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Ելույթում, մասավորապես, ասվում է. «Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, հենց նոր իմ հարգարժան գործընկերոջ հետ բովանդակալից զրույց ունեցանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների շուրջ:

ԱՅՍՕՐ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է: Այն հռչակվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հատուկ բանաձևով:

ԵԱՀԿ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՊԱՌՆԱԼ, ՀԱԼԱԾԵԼ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼ և նույնիսկ սպանել պարզապես իրենց օրինական կարևոր աշխատանքը կատարելու համար», - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխանցմամբ` ասել է Աժուբալիսը:

«Եթե ուզում ես, որ հակառակորդը խելոքանա, պակաս ագրեսիվ լինի, ապա պետք է քո վճռականությունը ցույց տաս առաջին պահից: ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՍՊԱՆՈՒՄ ԵՆ ՄԵԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ԵՌԱՊԱՏԻԿ ՊԱՏԱՍԽԱՆԻ` զուտ բնակչության հարաբերակցության տեսակետից, որպեսզի արդյունքը հավասար լինի և պատիժ համարվի»,- կարծիք հայտնեց Արմեն Աղայանը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՄԱՅԻՍԻ 5-ԻՆ, ԺԱՄԸ 18:00-ԻՆ` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ: Ավելի վաղ որոշված էր մայիսի 3-ին անցկացնել հանրահավաք, սակայն, երբ ԺԿ-ն դիմել է Երաևանի քաղաքապետարան, պարզվել է, որ ՀԱԿ-ը մի քանի օրեր զբաղեցրել է:

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՀԱԿ-Ի ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԿՍՎԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ, քանի որ երկխոսության փաստը հաստատող որևէ այլ հիմք չկա:

Լիտվիայի նախագահը մասնավորապես նշել է. «Եվրոպան և ողջ աշխարհը ցանկանում են, որ կոնֆլիկտները լուծվեն խաղաղ ճանապարհով: ԼՂ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԻՏՎԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԻՐ ՈՒԺԵՐԻ ՉԱՓՈՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՎ՛ ՈՐՊԵՍ ԵԱՀԿ, ԵՎ՛ ԵՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԹԵ՛ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ»:

ԱՄՆ-ի հետախուզական ծառայության ներկայացուցիչները ենթադրում են, որ «ԱԼ-ՔԱԻԴԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՈՒՍԱՄԱ ԲԻՆ ԼԱԴԵՆԸ ՄԱՀՎԱՆԻՑ ՈՉ ՇԱՏ ԱՌԱՋ` ԼՈՒՅՍ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԳԻՇԵՐԸ, ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ, որը շուտով կարող է հրապաակվել:

«ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԵՍ ՏԱՔՍԻՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԷԻ: Կարծում եմ, սա արդեն իսկ ցույց է տալիս ինչ եմ մտածում 1915-ի մասին»,- լրագրողներին ասաց այս օրերին Հայաստանում գտնվող ազգությամբ թուրք լուսանկարիչ Աթթիլա Դուրաքը:

 

Aysor-ն` այսօր