Գիորգի Բագատուրովը հաղթեց Սալոնիկի օփենում
03/05/2011 12:51

Գիորգի Բագատուրովը հաղթեց Սալոնիկի օփենում

Թբիլիսահայ գրոսմայստեր Գիորգի Բագատուրովի հաղթանակով ավարտվեց Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացված օփենը: Բագատուրովն առանց պարտության անցկացրեց մրցաշարը և, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցում էին 101 շախմատիստներ:
 

Գիորգի Բագատուրովը հաղթեց Սալոնիկի օփենում