Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
03/05/2011 09:21

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրացական Օնի քաղաքի մերձակայքում երկուշաբթի օրը երկրաշարժ է տեղի ունեցել: Սա երկու օրում արդեն երրորդ երկրաշարժն է Վրաստանի տարածքում:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Վրաստանի սեյսմիկ ծառայությանը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,4 բալ:

Զոհերի և ավիրածությունների մասին տեղեկություններ չկան:
 

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել