Մեկնարկում է փոստային նամականիշերի դիզայնի մրցույթը
03/05/2011 17:51

Մեկնարկում է փոստային նամականիշերի դիզայնի մրցույթը

Անկախության 20 ամյակի տոնակատարությունների շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարում է Փոստային նամականիշերի դիզայնի մրցույթ` 3,5 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով:

Հայփոստի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` անհատ նկարիչները, դիզայներներն ու կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու փոստային նամականիշերի դիզայնի մրցույթին հետևյալ թեմայով` «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 20-ամյակը»:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կատարման տեխնիկան և նյութի ընտրությունն ազատ է, նորամուծությունների կիրառումը` խրախուսելի:

Առաջին մրցանակ շահող մասնակիցը կպարգևատրվի 2 000 000 ՀՀ դրամով, երկրորդ մրցանակակիրը` 1 000 000 ՀՀ դրամով, երրորդը` 500 000 ՀՀ դրամով:

Հայտերի հանձնման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
 

Մեկնարկում է փոստային նամականիշերի դիզայնի մրցույթը