.jpg)
Կոնվերս բանկը պարգևատրեց Միքայել Հովսեփյանին
Մայիսի 3-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում տեղի ունեցավ Նոր Նորք մասնաճյուղի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի պարգևատրման արարողությունը:
Ցուցաբերած քաջության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար բանկի տնօրինությունը, պատվոգիր և դրամական պարգև շնորհեց Նոր Նորքի ոստիկանության բաժնին կից պետական պահպանության բաժնի ոստիկան` ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին:
Բանկի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` շնորհակալություն հայտնելով ավագ սերժանտ Հովսեփյանին և մասնաճյուղի աշխատակիցներին, բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը կարևորեց ցանկացած աշխատանքում պրոֆեսիոնալիզմի դրսևորումը: Արարաողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության պահպանության վարչության պետ Խաչիկ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին բանկի «Նոր Նորքի» մասնաճյուղի աշխատակիցների և հերթապահ ոստիկանի կողմից ցուցաբերված սառնասրտության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, հաջողվել էր վնասազերծել զինված հարձակման միջոցով վերոնշյալ մասնաճյուղը կողոպտելու փորձը` չվտանգելով աշխատակիցների և հաճախորդների կյանքը: Հաջորդ օրն իսկ, առավոտից վերականգնվել էր բանկի «Նոր Նորք» մասնաճյուղի աշխատանքը, այն իրականացվում է բնականոն ռիթմով: