Կբացվի Մաքս Սիվասլյանի լուսանկարների ցուցահանդեսը
03/05/2011 18:22

Կբացվի Մաքս Սիվասլյանի լուսանկարների ցուցահանդեսը

Մայիսի 6-ին ժամը 15:00 կայանալու է ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Սիվասլյանի «ՀՈՆՏԵՂ ԱՊՐԱԾ ԵՆՔ ...» խորագրով ցուցահանդեսի բացումը: Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում մայիսի 6-ից 15-ը կցուցադրվեն լուսանկարչի կողմից Արևմտյան Հայաստանում արված բացառիկ լուսանկարները:

Նկարիչների միության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ցուցասրահը բաց է յուրաքանչյուր օր (բացի Երկուշաբթի) ժամը 11:00-ից 17:00:

Նախագծի նախաձեռնող և հովանավոր «Երկիր» ՀԿ միություն: Նախագծի իրականացմանն աջակցել է «Ֆինեկո» ընկերությունը /Ֆրանսիա/:
 

Կբացվի Մաքս Սիվասլյանի լուսանկարների ցուցահանդեսը