Օբաման կայցելի այն վայրը, որտեղ գտնվում էին երկվորյակ-աշտարակները
03/05/2011 09:06

Օբաման կայցելի այն վայրը, որտեղ գտնվում էին երկվորյակ-աշտարակները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը կժամանի Նյու-Յորք և կայցելի այն վայրը, որտեղ գտնվում էին Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-աշտարակները: Այս մասին, համաձայն Բի-բի-սի-ի, հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

Ամերիկյան առաջնորդը նախատեսում է հանդիպել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին:

Նման այց կատարելու պատճառ է հանդիսացել «համար մեկ ահաբեկիչ» Ուսամա բին Լադենի ոչնչացումը, ով համարվում էր Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ-աշտարակների վրա իրականացված հարձակման կազմակերպիչը:
 

Օբաման կայցելի այն վայրը, որտեղ գտնվում էին երկվորյակ-աշտարակները