Բենզեմա. «Ուզում եմ մի քանի կարևոր գոլ խփել»
03/05/2011 18:54

Բենզեմա. «Ուզում եմ մի քանի կարևոր գոլ խփել»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնի» հետ պատասխան հանդիպման մասին:

«Այս խաղը բոլորիս համար շատ կարևոր է: Գիտենք, որ «Բարսելոնը» մեր սկզբունքային մրցակիցն է, և մենք գրոհելու ենք: Մտադիր եմ մի քանի կարևոր գոլ խփել:

Ակնհայտ է, որ առաջին հանդիպման արդյունքը չի բավարարում մեզ, սակայն մենք կարող ենք հաղթել պատասխան խաղում` ցուցադրելով մեր լավագույն ֆուտբոլը: Դրա համար ունենք 90 րոպե: Եթե լավ պաշտպանվենք, հետո կկարողանանք մի քանի գոլ խփել:

Պարտվել ենք վերջին երկու խաղում, և դա ճնշում է մեզ: Հավատում եմ, որ այս անգամ կկարողանանք հասնել մեր նպատակին ու մրցակցությանը վերադարձնել խաղային ինտրիգը:

Մոուրինյոն մեծագույն մարզիչ է: Նրա հետ արդեն հաղթել ենք Իսպանիայի գավաթի խաղարկությունում և հասել ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ»,- Բենզեմայի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
 

Բենզեմա. «Ուզում եմ մի քանի կարևոր գոլ խփել»