.jpg)
03/05/2011 19:09
Ռուսները կարող են ընկերական խաղ անցկացնել կամերունցիների հետ
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հունիսին կարող է ընկերական հանդիպում անցկացնել Կամերունի ընտրանու հետ: Որոշումը, թե ում հետ և որտեղ պետք է խաղա այդ թիմը, կկայացվի մոտակա օրերի ընթացքում: Այս մասին հայտնում է «Սովետսկի սպորտը»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմը ՌԴ ընտրանու հետ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում պետք է հանդիպի հունիսի 4-ին, Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: