05/05/2011 14:21
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կայցելի Հայաստան
Մայիսի 9-11-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանական խմբակցությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պարոն Էֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: