Հայաստանի ընտրանին ստուգողական խաղ կանցկացնի օգոստոսի 10-ին
13/05/2011 11:11

Հայաստանի ընտրանին ստուգողական խաղ կանցկացնի օգոստոսի 10-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը օգոստոսի 10-ին Կաունասում ստուգողական հանդիպում կանցկացնի Լիտվայի ընտրանու հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ սա առայժմ միակ ընկերական խաղն է Հայաստանի ընտրանու խաղացանկում: Իսկ հունիսի 4-ին մեր ազգային թիմը Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ռուսաստանի հավաքականի հետ:
 

Հայաստանի ընտրանին ստուգողական խաղ կանցկացնի օգոստոսի 10-ին