.jpg)
13/05/2011 12:41
Նիկլաս Բենդտները հրաժարվել է խաղալ երիտասարդական հավաքականում
Լոնդոնի «Արսենալի» դանիացի հարձակվող Նիկլաս Բենդտները հրաժարվել է խաղալ իր երկրի երիտասարդական թիմում աշխարհի տնային առաջնությունում, որը կկայանա հունիսին: Նա ասել է, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել իր փոքրիկ որդուն:
Հիշեցնենք, որ Բենդտները Դանիայի ազգային հավաքականում անցկացրել է 38 հանդիպում և խփել 12 գոլ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: