Գոռ Մինասյանը` աշխարհի չեմպիոն
16/05/2011 13:21

Գոռ Մինասյանը` աշխարհի չեմպիոն

Լիմայում ավարտված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտում ցույց տվեց 379 կգ արդյունք և նվաճեց մոլորակի չեմպիոնի կոչումը: Նա ի դեպ, փոքր ոսկե մեդալների տիրացավ նաև պոկում և հրում վարժություններում` բարձրացնելով համապատասխանաբար 174 և 205 կգ:

Այսպիսով` ընդհանուր թիմային հաշվարկով մեր պատանեկան հավաքականը գրավեց 3-րդ տեղը` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի և Չինաստանի ընտրանիներին:
 

Գոռ Մինասյանը` աշխարհի չեմպիոն