.jpg)
16/05/2011 14:15
Կարեն Հ. Գրիգորյանը բաժանում է 1-3-րդ տեղերը
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» 9-րդ մրցաշարում 8 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և բաժանում է 1-3-րդ տեղերը Ռուսաստանի ներկայացուցիչներ միջազգային վարպետ Ալեքսեյ Գոգանովի և Յուրի Ելիսեևի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: