.jpg)
17/05/2011 12:51
Սևակ Մխիթարյանը հաղթեց Սան Պաուլոյում
Սան Պաուլոյում անցկացված Բրազիլիայի ուժեղագույն շախմատիստների կայծակնային մրցաշարն ավարտվեց գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով: Մրցաշարն ընթանում էր նոկաուտ համակարգով: Սևակը նախ հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Լուիս Աբդալային (2:1), ապա գրոսմայստեր Ֆելիպե Էլ Դեբսին (2:0), իսկ եզրափակչում` գրոսմայստեր Ժիլբերտո Միլոշին (2:1): Այս մասին հայտնում է armchess.am-ը: