.jpg)
17/05/2011 12:55
Կարեն Հ. Գրիգորյանը Ելիսեևի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և բաժանում է 1-2-րդ տեղերը Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Ելիսեևի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա: