.jpg)
18/05/2011 13:28
Կական չի պատրաստվում տեղափոխվել Պրեմիեր լիգա
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կական հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգա:
«Իմ նպատակը լավ մարզավիճակ ձեռք բերելն ու «Ռեալի» կազմում գերազանց մրցաշրջան անցկացնելն է,- նրա խոսքերը մեջբերել է «The Sun»-ը:- Ես ուզում եմ հաղթող լինել Մադրիդում»:
Վերջերս Կակայի մայրը հայտարարել է, որ իրենց ընտանիքը պլանավորում է տեղափոխվել Լոնդոն: