.jpg)
18/05/2011 12:23
Կարեն Հ. Գրիգորյան-Յուրի Ելիսեև պարտիան կորոշի հաղթողին
ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում 10 հնարավորից վաստակել է 7 միավոր և բաժանում է 1-2-րդ տեղերը Ռուսաստանի ներկայացուցիչ Յուրի Ելիսեևի հետ: Վերջին` 11-րդ տուրում Գրիգորյանը սպիտակներով կխաղա Ելիսեևի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: