.jpg)
20/05/2011 13:48
Աննա Հայրապետյանը լրացրեց միջազգային վարպետի նորմա
Աննա Հայրապետյանը Թբիլիսիում ավարտված Եվրոպայի կանանց 12-րդ առաջնությունում լրացրեց միջազգային վարպետի նորմա: Երևանցի շախմատիստուհին նման հաջողության երրորդ անգամ է հասնում: Մինչև այժմ նա այդ նորման հաղթահարել էր նաև աղջիկների 2007 և 2009 թթ. աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնություններում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: