Էդգար Նազարեթյանը հաղթող ճանաչվեց Թուրքիայում
20/05/2011 15:39

Էդգար Նազարեթյանը հաղթող ճանաչվեց Թուրքիայում

Թուրքիայում կայացած մինչև 10 տարեկանների թենիսի մրցաշարում, որը կրում էր «International Junior Championship» անվանումը, հաղթող է ճանաչվել հայաստանցի Էդգար Նազարեթյանը: Հայ թենիսիստն ուժեղագույնի կոչմանն արժանացավ ավելի քան 20 երկրների հասակակիցների հետ մրցակցությունում:

Ավելացնենք, որ այդ մրցաշարը կազմակերպվել էր Միջազգային թենիսի ֆեդերացիայի հովանու ներքո:
 

Էդգար Նազարեթյանը հաղթող ճանաչվեց Թուրքիայում