.jpg)
20/05/2011 13:54
Վիգեն Միրումյանը վերջին տուրում կխաղա առաջատարի հետ
Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Պարդուբիցեում անցկացվող Չեխիայի առաջնությունում ութ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը: Միրումյանը մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Իրժի Ստոչեկից:
Վերջին տուրում Միրումյանը սպիտակներով կխաղա Ստոչեկի հետ: Այս մասին գրում է armchess.am-ը: