21/05/2011 11:18
ՀԱՄԱՍ-ը կլքի Դամասկոսը և կհիմնավորվի Կատարում
Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը որոշել է լքել Սիրիան և տեղափոխվել Կատար, որը համաձայնել է ընդունել նրան։ Սա հաղորդում է ՌԻԱ Նովոստի (rian.ru) գործակալությունը:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը, ինչպես և պաղեստինյան խմբավորումների մեծ մասն արդեն երկար տարիներ հիմնավորված են Սիրիայում:
Աղբյուրը չի նշում նման անսպասելի որոշման պատճառները, բայց ենթադրվում է, որ Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները որոշիչ են եղել նման քայլի համար: Ժողովրդավարության հաստատման և նախագահ Բաշար Ասադի ռեժիմը կործանելու համար ներկայում սիրիական շատ քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունենում: Իշխանությունները զինված խմբավորումներին, այդ թվում և իսլամիստական, մեղադրել են անկարգությունների հրահրման մեջ:
Եգիպտոսն ու Հորդանանը հրաժարվել են ընդունել այդ իսլամիստական շարժման առաջնորդներին, սակայն եգիպտական իշխանությունները համաձայնել են Կահիրեում ՀԱՄԱՍ-ի գրասենյակ բացել: