.jpg)
Վենգերը մասշտաբային տրանսֆերային արշավ է պատրաստում
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, որ ակումբներն առաջիկա ամռանը ակտիվորեն ֆուտբոլիստների կվաճառեն ու կգնեն: Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ իր թիմը նույնպես կշեղվի վերջին շրջանում հաստատված ավանդույթներից և լրջորեն կհամալրվի:
«Առաջիկա ամռանն իրավիճակը տրանսֆերային շուկայում գերակտիվ կլինի,- Վենգերի խոսքերը մեջբերել է ESPN-ը:- Բոլորը հասկանում են, որ շուտով ուժի մեջ կմտնի ֆինանսական «Fair Play»-ը, ուստի կձգտեն վերջին գնումները կատարել, քանի դեռ «խանութները չեն փակվել»: Ես նույնպես չեմ պատրաստվում չեզոք մնալ: Ակումբը ֆինանսական լավ վիճակում է, բայց մենք, միևնույն է, չենք կարող ֆուտբոլիստների գնել 50 մլն եվրոյով: Թիմի կորիզն արդեն ձևավորված է, սակայն ցանկանում ենք ավելի ուժեղ լինել հաջորդ մրցաշրջանում: Հույս ունեմ, որ երկրպագուները կաջակցեն մեզ, չնայած ես հասկանում եմ նրանց հիասթափությունը Պրեմիեր լիգայում կրած անհաջողության պատճառով»: