.jpg)
Aysor-ն` այսօր
6 ժամ, 47 հեռախոսազանգ տարբեր կազմակերպություններ ու փորձագետների, և այս ամենը պարզելու` ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻ «ԷԼԻՏԱՐ ՀԱՐՑՄԱՆ» ԻՄԱՍՏՆ ՈՒ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ընդհանրապես: Թուրքական «Today’s Zaman» պարբերականը հրապարակել էր «Թուրքիայի հարևանները» ծրագրի շրջանակում անցկացված «էլիտար հարցման» տվյալները, որոնք ըստ թերթի, ձեռք են բերվել ձեռնարկատերերից, լրագրողներից, գիտնականներից և շրջանավարտներից (Aysor-ը հրապարակումը ներկայացրել էր թարգմանաբար):
ԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՇՈՒՐՋ ԻՆԸ ՏԱՍՆՅԱԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ: Սա փոփոխությունների համակարգ է, որը փոխելու է ընտրական ողջ համակարգը` սկսած նախընտրական քարոզչությունից, բողոքների քննարկումներից մինչև հետընտրական գործընթացներ, երբ ամփոփովում են ընտրությունների արդյունքները»,- լրագրողներին ներկայացնելով Հայաստանի «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունները, հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
«ԵԹԵ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՇՈՇԱՓԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏՈՒՄԸ, ԱՊԱ ԴԱ ՄԻԱՅՆ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է»: Նման տեսակետ հայտնեց այսօր ասուլիսի ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՐՈՍՅԱՆԸ ՆՈՐ ԲԱՆ ՉԻ ԱՍՈՒՄ ոչ ղարաբաղյան հարցում, ոչ էլ տնտեսական քաղաքականության մեջ,-ՀՀ առաջին նախագահին այսօր գնահատեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը և իշխանություններին առաջարկեց «չտալ ընդդիմադիր դաշտի մոնոպոլիան միայն գաղափարական առումով ռևանշիստական կուսակցություն ՀՀՇ-ին»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ ՉԱՓԵԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, սակայն հասարակության կողմից աջակցություն ՄԻՊ-ի գրասենյակը տեսնում է` շփվելով ու համագործակցելով քաղաքացիների և հասարակական տարբեր կառույցների հետ:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից Aysor-ին տեղեկացրեցին, որ ժամը 14:30-ին ռումբի որոնողական աշխատանքներն ավարտվել են` «ՎԻՎԱ ՍԵԼ-ՄՏՍ»-Ի ՇԵՆՔՈՒՄ ՌՈՒՄԲ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԻՆ», ով հաղորդում էր տվել Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբի առկայության մասին:
«Վրաստանի լուրջ քաղաքական գործընթացներից պարզ է, որ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ` ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐ ՈՒԺԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ: Դրա ապացույցներից է նաև այն, որ ընդդիմության ցույցերի ղեկավար Նինո Բուրջանաձեն կարողացավ Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ ուղիղ եթեր ստանալ և կոչ անել ժողովրդին մասնակցել ցույցերին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Այս տարի գարնան երեք ամիսներն էլ աչքի ընկան եղանակային մարտունկությամբ. մարտից սկսած` երկարատև անձրևներ, կարկուտ, ՏՈՒԺԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ: Կարկուտը վնասներ հասցրեց Արագածոտնի, Վայոց Ձորի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու մարզերին: Կան գյուղացիներ, որ կարկտի հասցրած վնասների հետևանքով արդեն բերքի ակնկալիք չունեն:
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց կարուսելների անվտանգ շահագործման խնդիրների շուրջ և նշեց, որ իրենց կազմակերպությունը, օրենքի համաձայն, ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ և տալիս եզրակացություն: