Ֆերգյուսոն. «Ուեմբլին» «Յունայթեդի» համար առավելություն չէ»
24/05/2011 18:30

Ֆերգյուսոն. «Ուեմբլին» «Յունայթեդի» համար առավելություն չէ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում մայիսի 28-ին կատալոնյան «Բարսելոնի» հետ տեղի ունենալիք մրցակցության մասին:

«Չեմ կարծում, որ մենք առավելություն ունենք այն պատճառով, որ խաղը կայանալու է «Ուեմբլի» մարզադաշտում,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է ակումբի պաշտոնական կայքը:- Մենք այդ հանգամանքին չպետք է ուշադրություն դարձնենք: Անհրաժեշտ է կենտրոնանալ սեփական խաղի վրա: Կարծում եմ` լավ ենք նախապատրաստվել այդ հանդիպմանը:

Երեք անգամ խաղացել ենք «Բարսելոնի» հետ, և ամեն անգամ ստիպված էինք որոշում կայացնել առաջատար յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Հույս ունեմ, որ շաբաթ օրը կկարողանանք վնասազերծել Մեսսիին: Բայց չպետք է մոռանալ, որ նրանք նաև այլ լավ խաղացողներ ունեն: Ի դեպ, մենք նույնպես բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք: Հենց այդ պատճառով եզրափակիչը հուզումնալից է թվում: Վստահ եմ` «Բարսելոնը» գիտի, թե ինչ պետք է սպասի մեզանից: 2009 թ. եզրափակչում կենտրոնացման կորստի պատճառով արագ գոլ բաց թողեցինք, որի հետևանքով կորցրեցինք մրցանակը: Կարևոր է ուշադիր խաղալ և պաշտպանությունում, և հարձակման գծում: Դա կլինի մեր հաջողության գրավականը»:
 

Ֆերգյուսոն. «Ուեմբլին» «Յունայթեդի» համար առավելություն չէ»