Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դալի Բելգասմիին և Մարիա Լուկյանովային
24/05/2011 18:44

Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դալի Բելգասմիին և Մարիա Լուկյանովային

Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին և ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովային:

Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից մայիսի 26-28 Երևանում կազմակերպվող «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի նպատակները:

Համաժողովին մասնակցելու են Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան պետական մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև այդ պետությունների` ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:

Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը` Դ.Բելգասմին ողջունեց համաժողովի կազմակերպման գաղափարը:

Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Սփյուռքի հիմնախնդիրներին, պետություն-սփյուռք հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև ՊՀԾ կողմից իրականացվող դպրոցական սնունդ ծրագրին:
 

Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դալի Բելգասմիին և Մարիա Լուկյանովային