.jpg)
ՄԻՊ-ն ամենաշատ բողոքները ստանում է դատարանների դեմ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հարց ու պատասխանի ժամանակ ասաց, որ չափել հասարակության վստահությունը հնարավոր չէ, սակայն հասարակության կողմից աջակցություն ՄԻՊ-ի գրասենյակը տեսնում է` շփվելով ու համագործակցելով քաղաքացիների և հասարակական տարբեր կառույցների հետ:
«Այսօր էլ կարող եմ ասել, որ հասարակության աջակցության տեսանկյունից որոշակի աճ է լինում»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Հարցին, թե որքա՞ն հեռու է պատրաստ գնալ օմբուդսմենը` մարդու իրավունքները պաշտպանելիս, Կ. Անդրեասյանը պատասխանեց. «Պատրաստ եմ գնալ այնքան, որքան օրենքը հնարավորություն է տալիս` մարդկային առումով: Այնքան հեռու եմ պատրաստ գնալ, որքանով այսօրվա գիտակից հասարակությունը պատրաստ է աջակցել ինձ»:
Օմբուդսմենը նշեց նաև, որ ամենաշատ բողոքները լինում են դատարններից, որոնց դեպքում իրենք չունեն լիազորություններ` քաղաքացիներին պաշտպանելու` բացառությամբ հունվարից ուժի մեջ մտած օրենքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առաջարկը:
Դատարաններից զատ` ամենաշատ բողոքները, ըստ պաշտպանի, ստացվում են քաղաքապետարանի ու ոստիկանության դեմ: