.jpg)
Մոուրինյոն ուզում է Իբրահիմովիչին տեսնել «Ռեալում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է միջմրցաշրջանային հատվածում լրջորեն վերակառուցել հարձակման գիծը: Պոտենցիալ նորեկների թվում առաջին տեղն զբաղեցնում է Զլատան Իբրահիմովիչը, ով նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Միլանում»: Պորտուգալացի մասնագետը լավ ծանոթ է Շվեդիայի հավաքականի առաջատարի հնարավորություններին, քանի որ նրանք մասին աշխատել են «Ինտերում»:
Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է, որ արդեն մեկ հետաքրքիր առաջարկ ստացել է, սակայն նշել է, որ Զլատանը դեռ որոշում չի կայացրել` տեղափոխվելու այլ ակումբ: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն: