Ժիրկովը Հայաստանի ընտրանու հետ խաղին կպատրաստվի Կազանում
24/05/2011 17:05

Ժիրկովը Հայաստանի ընտրանու հետ խաղին կպատրաստվի Կազանում

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Յուրի Ժիրկովը, ով երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա, այսօր առավոտյան մեկնել է Կազան, որտեղ մեկ շաբաթ կանցկացնի ՌԴ հավաքականի հերթական ուսումնամարզական հավաքից և Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հավաքականի հետ կայանալիք հանդիպումից առաջ:

«Այս տարի արձակուրդս այնքան էլ մեծ չի լինի, ուստի կնոջս հետ միասին որոշեցինք մեկշաբաթյա այս ընդմիջումն անցկացնել Կազանում` հարազատներին այցելելու համար,- ասել է Ժիրկովը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցին:- Այդ մասին հայտնել եմ հավաքականի մարզչական շտաբին: Այնուհետև Ալեքսանդր Բորոդյուկը պայմանավորվեց «Ռուբինի» ղեկավարության հետ, որպեսզի հաջորդ մի քանի օրերին մարզվեմ այդ թիմի կազմում: Կազանցիները դեմ չեղան, ինչը ինձ, իհարկե, կօգնի համատեղել հաճելին ու օգտակարը»:
 

Ժիրկովը Հայաստանի ընտրանու հետ խաղին կպատրաստվի Կազանում