Միրումյանը և Դոլուխանովան` Օրլովայում
26/05/2011 18:38

Միրումյանը և Դոլուխանովան` Օրլովայում

Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Չեխիայի Օրլովա քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 4,5 միավոր և բաժանում է 1-4-րդ տեղերը:

Կանանց մրցաշարում գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 3,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Մեկ միավոր ավելի ունի առաջատարը` գրոսմայստեր Կարինա Շչեպկովսկան (Լեհաստան): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Միրումյանը և Դոլուխանովան` Օրլովայում