Զիդանը կդառնա «Ռեալի» մարզական տնօրեն
26/05/2011 16:06

Զիդանը կդառնա «Ռեալի» մարզական տնօրեն

Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնը կստանձնի թիմի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը: Այս մասին հաղորդում է «Marca»-ն: Նա կզբաղեցնի Խորխե Վալդանոյի տեղը, ով չորեքշաբթի հեռացվել է աշխատանքից: Նշենք, որ թեկնածուների թվում է նաև Լուիշ Ֆիգուն:

Ավելացնենք, որ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զիդանը մինչ այսօր կատարում է ակումբի նախագահի խորհրդականի պարտականությունները:

Զիդանը կդառնա «Ռեալի» մարզական տնօրեն